ՖԻԴԵ-ի հունիսյան վարկանիշի լավագույն 100-յակում ՀՀ-ն ներկայացված է 7 շախմատիստով

02.06.2026, 10:03
ՖԻԴԵ-ի հունիսյան վարկանիշի լավագույն 100-յակում Հայաստանը ներկայացված է 7 շախմատիստով
ՖԻԴԵ-ի հունիսյան վարկանիշի լավագույն 100-յակում ՀՀ-ն ներկայացված է 7 շախմատիստով

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Յոթ հայ շախմատիստներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի հունիսյան վարկանիշային աղյուսակների տարբեր անվանակարգերի լավագույն 100-յակներում, որոնք հրապարակվել են կազմակերպության կայքում։

Տղամարդկանց լավագույն 100-յակում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը (2651)՝ 63-րդ տեղ, Շանթ Սարգսյանը (2644)՝ 74-րդ տեղ և Արամ Հակոբյանը (2635)՝ 94-րդ տեղ։

Մոլորակի 100 ուժեղագույն շախմատիստուհիների ցանկում ընդգրկվել են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը (2390)՝ 55-րդ տեղ, Լիլիթ Մկրտչյանը (2366)՝ 78-րդ տեղ և Մարիամ Մկրտչյանը (2365)՝ 79-րդ տեղ։

Երիտասարդների (պատանիների) լավագույն 100-յակում ընդգրկվել է միայն Էմին Օհանյանը (2516)՝ 40-րդ տեղ։