«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սագաթելյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

01.06.2026, 20:08
Դատարանը կիրառել է «վարչական հսկողություն» խափանման միջոցը՝ արգելելով Վազգենին հրապարակային ելույթներ ունենալ
«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սագաթելյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սագաթելյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Դատարանը կիրառել է «վարչական հսկողություն» խափանման միջոցը՝ արգելելով Վազգենին հրապարակային ելույթներ ունենալ»,- նշել է նա։

Սաղաթելյանը և փոդքաստի մյուս համահեղինակ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել էին 2025 թ․-ի նոյեմբերին՝ խուլիգանության մեղադրանքով։ 2026 թ․-ի մարտի 24-ին դատարանը փոխել էր Սամսոնյանի խափանման միջոցը՝ տնային կալանքը փոխարինելով վարչական հսկողությամբ։ 2026 թ․-ի ապրիլի 2-ին Սաղաթելյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքի։

Քրեական գործը հարուցվել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա, որը հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքաստի թողարկումներից մեկում իր հասցեին հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ։ Սիմոնյանը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել՝ Սաղաթելյանից 2 միլիոն դրամի չափով փոխհատուցում բռնագանձելու պահանջով։