ՀՀ-ում ՌԴ դեսպանը խորհրդակցություններ է անցկացնում Մոսկվայում. Զախարովա
01.06.2026,
17:26
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններ է անցկացնում Մոսկվայում
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այժմ գտնվում է Մոսկվայում, դիվանագետը խորհրդակցություններ է անցկացնում, «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Կոպիրկինը կանչվել էր ՌԴ մայրաքաղաք՝ խորհրդակցությունների՝ կապված Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ։
«Նա Մոսկվայում է, խորհրդակցություններ է անցկացնում»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է Զախարովան, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

