Ռազմիկ Ամյանի մասին ֆիլմ է նկարահանվել
01.06.2026,
15:49
Հայտնի երգիչ Ռազմիկ Ամյանի մասին պատմող կենսագրական ֆիլմ է նկարահանվել
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Parie Media–ն կներկայացնի կենսագրական ֆիլմ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանի մասին, տեղեկանում ենք Parie Media-ի Instagram-յան էջից։
Ֆիլմը կներկայացվի «Բոլորը գիտեին նրա ձայնը, բայց ոչ ոք՝ լռությունը» խորագրով և կկոչվի «ՌԱԶ»։ Ռեժիսորը Գոշ Հակոբյանն է, պրոդյուսերը՝ Արմին Մովսիսյանը։
Ավելի վաղ Parie Media-ն ներկայացրել էր «Զոնտիկ» ֆիլմը, որը պատմում է 1977 թվականին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում տեղի ունեցած ԽՍՀՄ պատմության ամենահամարձակ և աղմկահարույց բանկային կողոպուտի մասին։

