Արման Ծառուկյանը 16։4 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Դալասում կայացած RAF 09–ի շրջանակում (ՎԻԴԵՈ)

01.06.2026, 13:45
Նա մրցել է ամերիկացի ըմբիշ և ինֆլյուենսեր Քիլոն «Mugzy» Ջիմիսոնի դեմ․ ՎԻԴԵՈ
Արման Ծառուկյանը 16։4 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Դալասում կայացած RAF 09–ի շրջանակում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը հաղթանակ է տարել ամերիկացի ըմբիշ և ինֆլյուենսեր Քիլոն «Mugzy» Ջիմիսոնի նկատմամբ Դալասում կայացած Real American Freestyle (RAF 09) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:

Մենամարտն ավարտվել է առաջին ռաունդում Ծառուկյանի տեխնիկական վաղաժամ հաղթանակով՝ 16:4 հաշվով: Այս հաղթանակը նրա համար դարձել է հինգերորդը Real American Freestyle պրոմոուշենի մրցաշարերի շրջանակում, հայտնում է championat.com-ը:

29-ամյա Ծառուկյանը հանդես է գալիս Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ներքո: Խառը մենամարտերում պրոֆեսիոնալ կարիերան նա սկսել է 2016 թվականին, իսկ 2019 թվականից հանդես է գալիս UFC-ում:

Բացի կարիերայից MMA-ում, մարզիկը մասնակցում է Real American Freestyle մրցաշարերին, որտեղ նախկինում հաղթանակներ է տարել Լենս Փալմերի, Ջորջո Փուլասի (երկու անգամ) և Յուրայա Ֆեյբերի նկատմամբ: