Հայկական արմատներ ունեցող Ֆինն Գերագուսյանը՝ «Սանդերլենդ»-ի երիտասարդական թիմի լավագույն ֆուտբոլիստ
21.05.2026,
20:25
Ֆինն Գերագուսյանը ճանաչվել է «Սանդերլենդ»-ի երիտասարդական թիմի լավագույն ֆուտբոլիստ
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ֆինն Գերագուսյանը ճանաչվել է «Սանդերլենդ»-ի Մ-21 թիմի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆինն Գերագուսյանը հանդես է գալիս որպես հարձակվող և Անգլիայի «Սանդերլենդ» ֆուտբոլային ակումբի սան է։ 2024 թվականին նա հրավիրվեց Հայաստանի երիտասարդական հավաքական, որի կազմում իր դեբյուտային խաղում դարձավ գոլի հեղինակ։ Ֆիննն ունի հայկական արմատներ հոր կողմից։

