Հայաստանի շախմատիստուհիները մասնակցում են Բաթումիում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում

25.05.2026, 12:30
Բաթումիում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում են շուրջ 150 շախմատիստուհիներ ավելի քան 30 երկրից
Հայաստանի շախմատիստուհիները մասնակցում են Բաթումիում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բաթումիում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում են շուրջ 150 շախմատիստուհիներ ավելի քան 30 երկրից:

Հայաստանը մրցաշարում ներկայացնում է շախմատիստների մեծ խումբ՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, ինչպես նաև Աննա Խաչատրյանը, Անահիտ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը, Նվարդ Հայրապետյանը, Անի Ավետիսյանը, Պոլինա Կոբակը, Անահիտ Մուրադյանը, Անի Նահապետյանը, Կիտի Նադանյանը, Մանե Ղարիբյանը, Լիլիա Դանիելյանը, Թամարա Մանուկյանը և Լիդա Սինգը: 

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով՝ 11 տուրով, և կտևի մինչև հունիսի 5-ը: Առաջնության կազմակերպիչներն են Եվրոպական շախմատային միությունը և Վրաստանի շախմատի ֆեդերացիան: 

Մրցանակային հիմնադրամը կազմում է 60 հազար եվրո, որից 10 հազար եվրո կստանա հաղթողը: Բացի այդ, Եվրոպայի առաջնության արդյունքներով առաջին 10 տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները կորակավորվեն ՖԻԴԵ-ի կանանց հաջորդ Աշխարհի գավաթի խաղարկությանը: