Սարսափելի դեպք՝ Գեղարքունիքում․ 22–ամյա հղի կինը մեքենայում ամուսնու հետ վեճի ժամանակ դուրս է նետվել ու մահացել

22.05.2026, 12:25
Գեղարքունիքում․ 22–ամյա հղի կինը մեքենայում ամուսնու հետ վեճի ժամանակ դուրս է նետվել ու մահացել
Սարսափելի դեպք՝ Գեղարքունիքում․ 22–ամյա հղի կինը մեքենայում ամուսնու հետ վեճի ժամանակ դուրս է նետվել ու մահացել

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ողբերգական դեպք է տեղի ունեցել նախօրեին Գեղարքունիքի մարզում։

Ոստիկանության հաղորդմամբ, մայիսի 21-ին՝ ժամը 22․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծափաթաղ ճանապարհին՝ Ծովագյուղ բնակավայրի տարածքում, վրաերթի հետևանքով մահացած կին կա։ 

«Դեպքի վայր մեկնած Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ Մարիաննա Բ․-ի հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայով Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում էլ կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, հայտնում են ոստիկանությունից։ 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի։ Կինն էլ հղի է եղել։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։