Խոշոր հրդեհ՝ Մասիսում․ կան զոհեր ու վիրավորներ
19.05.2026,
23:44
Մասիսում խոշոր հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների կա երկու զոհ և երկու տուժած․ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստանում են համապատասխան բուժօգնություն։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են։

