Գլխին ամրացվող լապտերով գողության գնացած տղամարդը ձերբակալվել է Շենգավիթում․ վնասը՝ 3 մլն դրամ

19.05.2026, 16:51
Երևանում տղամարդը գողության է գնացել պղպեղային ցողիչի սրվակով և գլխին ամրացվող լապտերով
Գլխին ամրացվող լապտերով գողության գնացած տղամարդը ձերբակալվել է Շենգավիթում․ վնասը՝ 3 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրել են մայիսի 19-ին։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, գիշերվա ժամը 3․40-ին Հովսեփյան փողոցի բակերից մեկում նրանք ձերբակալել են Մանանդյան փողոցի բնակիչ 46-ամյա տղամարդու՝ ձեռքին պայուսակներ։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են գլխին ամրացվող լապտեր ու պղպեղային ցողիչի սրվակ, իսկ պայուսակներում, ըստ նախանական տվյալի, գողոն էր՝ կշեռքներ, լամպեր, գործիքներ, շինարարական և կենցաղային իրեր։ Տղամարդը խոստովանել է, որ վերջին օրերին իրենց փողոցում գտնվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ըներության կիսակառույց շինությունից երեք անգամ կատարել է գողություն, հափշտակել անվահեցերով ութ անվադող, գործիքներ, այլ իրեր ու պարագաներ։

Ըստ ընկերության մենեջերի՝ պատճառվել էր մոտ երեք միլիոն դրամի վնաս։

Կազմված փաստաթղթերով հանդերձ տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, ձերբակալվել ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Ձեռնարկվում են միջոցներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։