20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են. նրանց մոտ ավելի քան 3 կգ մարիխուանա է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

15.05.2026, 20:19
Քրեական ոստիկաններն ու պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ ՎԻԴԵՈ
20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են. նրանց մոտ ավելի քան 3 կգ մարիխուանա է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Քրեական ոստիկաններն ու պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել:

Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը, ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ու Կոտայքի մարզի գումարտակի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակ-Երևան ճանապարհին հայտնաբերել, մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ՝ 20-ամյա և 21-ամյա երկու երիտասարդի և 39-ամյա տղամարդու։ 

Նշվում է, որ 21-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 3 կգ 15 գրամ մարիխուանա։ Նույն թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ է հայտնաբերվել նաև 20-ամյա երիտասարդի մոտ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են։ 

Կատարվում է նախաքննություն։


<