Երևանում կփակվի Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ տանող ճանապարհը

15.05.2026, 18:09
Սահմանափակումը մտցվում է  ինժեներական նոր ենթակառուցվածքների տեղադրման և ճանապարհի հիմնանորոգման շրջանակում շինարարական աշխատանքների իրականացման համար

Երևանում կփակվի Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ տանող ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. 2026 թվականի մայիսի 16-ից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

 

«Սահմանափակումը մտցվում է ինժեներական նոր ենթակառուցվածքների տեղադրման և ճանապարհի հիմնանորոգման շինարարական  աշխատանքների  իրականացման նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ։