Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է բանտ նստի։
«Որպես մարտի 1-ի գործով դատապարտված և հետագայում արդարացված անձ, ես կարող եմ ասել, որ արդարությունը պետք է տեղ հասնի։ Չի կարող այլ կերպ լինել։ Կան անձնական պատասխանատուներ», - ասաց Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Նրա խոսքով՝ «Մարտի 1»-ի գործը 100%-ով բացահայտված է, և պատասխանատու անձինք՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, պետք է ենթարկվեն իրավական պատասխանատվության։
2008 թ․-ի մարտի 1-ի գործի մասին
2008 թ․-ի փետրվարի 19-ին կայացած հերթական նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել էր Սերժ Սարգսյանը, Երևանում բռնկվեցին անկարգություններ, որոնք վերածվեցին բախումների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
Հայաստանի ընդդիմությունը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որը նույնպես առաջադրվել էր ընտրություններում, սակայն պարտվել էր, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում՝ դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից:
Բողոքի ակցիաները 2008 թվականի մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ ուժերի միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց 10 մարդ (այդ թվում՝ ոստիկաններ), ավելի քան 200-ը վիրավորվեցին:
Այդ ժամանակ ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր:

