Երևանում մի քանի ավտոբուս արգելափակվել է խցանման մեջ մեքենաների վթարի պատճառով․ հայտարարություն

14.05.2026, 10:35
Մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն զգուշացնում է
Երևանում մի քանի ավտոբուս արգելափակվել է խցանման մեջ մեքենաների վթարի պատճառով․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մի քանի մարդատար մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների պատճառով մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, հայտնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն։

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցներում մի քանի մարդատար մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների պատճառով «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, հետևաբար կլինեն որոշակի ուշացումներ։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։