Համացանցում տարածված դաժան տեսանյութի հետքերով․ շանը մեքենային կապած վարորդը ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

12.05.2026, 11:35
Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ ՎԻԴԵՈ
Համացանցում տարածված դաժան տեսանյութի հետքերով․ շանը մեքենային կապած վարորդը ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շանը մեքենային կապած վարում՝ կենդանու նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը․ նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։

Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։