DAN AIR ռումինական ավիաընկերությունը Բուխարեստ–Երևան ուղիղ չվերթեր է գործարկում
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռումինական DAN AIR ավիաընկերությունը գործարկում է ուղիղ չվերթեր Բուխարեստից Երևան, ինչպես նաև Ամման, Թբիլիսի և Հալեպ:
Այս ուղղություններով չվերթերը հասանելի կլինեն 2026 թվականի հուլիսի 1-ից, հայտնել են ավիաընկերությունից:
Ընկերությունում նշել են, որ երթուղային ցանցի ընդլայնումը կապված է Եվրոպայի և Կովկասի միջև ուղիղ օդային հաղորդակցության աճող պահանջարկի, ինչպես նաև սփյուռքի համար տրանսպորտային հասանելիության բարելավման անհրաժեշտության հետ:
Ռումինական DAN AIR ավիաընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին (սկզբում գործել է Just Us Air անվամբ)։ 2025 թվականին նրա ծառայություններից օգտվել է ավելի քան 272 հազար ուղևոր։ Այն բազավորված է Բուխարեստի Անրի Կոանդայի (Otopeni) անվան միջազգային օդանավակայանում:

