Հայաստանում 4 երեխա ունեցող ընտանիքները կկարողանան անվճար բնակարան ստանալ. Թաթոյան
11.05.2026,
21:26
Սա մեր շատ կարևոր ու հաշվարկված ծրագիրն է ու պարտադիր պետք է իրականացվի, ասել է Թաթոյանը
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում բազմազավակ ընտանիքներին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրվեն անվճար բնակարաններ։ Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Սա մեր շատ կարևոր ու հաշվարկված ծրագիրն է ու պարտադիր պետք է իրականացվի: Մենք պետք է շատ խրախուսենք մեր ընտանիքներին, որպեսզի շատ ընտանիքներ կազմվեն, շատ երեխաներ ունենան», - նշել է Թաթոյանը Telegram-յան իր ալիքում տարածած տեսանյութում:
Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչությունը պետք է շատանա, որպեսզի պետությունը ուժեղանա:
«Մենք այլ ելք չունենք: Սա կարևոր է պետության ապագայի ու հասարակության համար։ Բազմազավակ ընտանիքների համար ունենք հարկերի հետ կապված նաև այլ ծրագիր», - ասել է Թաթոյանը:

