Մայիսի 16-ին Հայաստանի թանգարանները կլինեն անվճար և բաց մինչև կեսգիշեր

11.05.2026, 18:23
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մայիսի 16-ին մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը
Մայիսի 16-ին Հայաստանի թանգարանները կլինեն անվճար և բաց մինչև կեսգիշեր

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մայիսի 16-ին մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:

Թանգարանների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին, որն այս տարի կրում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրը՝ ընդգծելով թանգարանների առանցքային դերը՝ որպես մշակութային երկխոսության, փոխըմբռնման և համամարդկային արժեքների պահպանման ու փոխանցման հարթակներ։

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 16-ին կանցկացվի նաև ամենասպասված մշակութային միջոցառումներից մեկը՝ Թանգարանների գիշերը։ Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց դռները կբացեն այցելուների առջև մինչև ուշ գիշեր՝ առաջարկելով յուրահատուկ մշակութային ծրագիր։

Այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու թանգարանային հավաքածուները նոր ձևաչափով, մասնակցելու ինտերակտիվ միջոցառումների և վայելելու մշակութային հարուստ միջավայր։

Մայիսի 16-ին ծրագրին միացած թանգարաններն անվճար սկզբունքով կընդունեն այցելուներին ժամը 11:00-ից մինչև 24:00-ը, իսկ մայիսի 18-ին՝ ըստ հիմնական այցելության ժամերի: