Քրիստոսից մինչև Նոյյան տապան․ Գագիկ Ծառուկյանը պատմել է նոր մասշտաբային նախագծի մասին
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ նախատեսում է Հայաստանում Նոյյան տապան կառաուցել։
«Կներկայացվի Նոյյան տապանը, Նոյը, իր կինը, երեք տղաները՝ հարսների հետ և կենդանիները։ Նավը կլինի 134-137մ երկարությամբ, 24մ լայնությամբ, 18մ բարձրությամբ», - ասել է Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում Նոր Հաճնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Ծառուկյանը հայտնել է, որ կառուցման վայրն արդեն որոշված է, սակայն դրա հստակ տեղակայման մասին չի նշել։
Հիշեցնենք, որ Ծառուկյանն իրականացնում է նաև Կոտայքի մարզի Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի հսկայական արձանի կառուցման նախագիծը։ Շինարարությունը սկսվել է 2022 թվականին, իսկ տեղադրման աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերին։
Ենթադրվում է, որ սա կլինի Քրիստոսին նվիրված ամենամեծ հուշարձանն աշխարհում, ընդհանուր բարձրությունը պատվանդանի հետ միասին կկազմի 77 մետր, իսկ բուն արձանի բարձրությունը՝ 33 մետր։

