Ինչո՞ւ է երեխան բաց բերանով շնչում. քիթ-կոկորդ-ականջաբանը պարզաբանում է ադենոիդների վտանգները (ՎԻԴԵՈ)

13.05.2026, 21:21
Արդյոք բերանով շնչելը վտանգավո՞ր նշան է․ քիթ-կոկորդ-ականջաբան Կարինե Սարգսյանը ներկայացնում է 3 նշան, որ չպետք է անտեսեն ծնողները․ ՎԻԴԵՈ
Ինչո՞ւ է երեխան բաց բերանով շնչում. քիթ-կոկորդ-ականջաբանը պարզաբանում է ադենոիդների վտանգները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երեխայի առողջությունը սկսվում է ուշադրությունից: Երբեմն փոքր նշանները կարող են մեծ նշանակություն ունենալ: Օրինակ՝ երբ երեխան բաց բերանով է շնչում, կամ լավ չի լսում, գիշերը խռմփացնում է, հաճախակի հիվանդանում: Սրանք կարող են լինել երեխայի առողջության համար վտանգավոր նշաններ՝ ադենոիդներ:

Ինչե՞ր են ադենոիդները, արդյոք բերանով շնչելը վտանգավո՞ր նշան է:

Այս և այլ հարցերի շուրջ NewsArmenia Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «Միֆեր առողջության մասին» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք քիթ-կոկորդ-ականջաբան Կարինե Սարգսյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։