«Եվրատեսիլը»՝ որպես ստարտափ․ համաշխարհային աստղեր, որոնց կարիերայի ճանապարհը սկսվել է մրցույթից (ՎԻԴԵՈ)

13.05.2026, 11:57
Ներկայացնում ենք արտիստների, որոնց համար «Եվրատեսիլը» դարձավ ոչ թե պարզապես մրցույթ, այլ համաշխարհային կարիերայի մեկնարկային կետ․ ՎԻԴԵՈ
«Եվրատեսիլը»՝ որպես ստարտափ․  համաշխարհային աստղեր, որոնց կարիերայի ճանապարհը սկսվել է մրցույթից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթը նշում է իր 70–ամյակն՝ անցնելով երկար ճանապարհ՝ 1956 թվականին Շվեյցարիայի Լուգանո  քաղաքում առաջին անգամ անցկացված փոքր հեռուստատեսային մրցույթից մինչև աշխարհի ամենաազդեցիկ երաժշտական շոուներից մեկը, որը տարեկան հավաքում է միլիոնավոր հանդիսատես։

Այս տասնամյակների ընթացքում «Եվրատեսիլը» դարձել է շատ ավելին, քան պարզապես երգի մրցույթ։ Որոշ արտիստների համար այն հնարավորություն էր Եվրոպային ներկայանալու, մյուսների համար՝ իրական հարթակ դեպի համաշխարհային երաժշտական ինդուստրիա։ Այստեղ են «ծնվել» կարիերաներ, որոնք հետագայում վերածվել են երաժշտական կայսրությունների՝ «Գրեմմի»-ներով, միլիարդավոր դիտումներով, համաշխարհային շրջագայություններով և կուլտային կարգավիճակով։

Մրցույթի պատմությունը ցույց է տվել՝ երբեմն բեմում անցկացրած ընդամենը երեք րոպեն կարող է ամբողջությամբ փոխել մարդու կյանքը։ Ընդ որում, համաշխարհային հաջողության հասնելու համար պարտադիր չէ նույնիսկ հաղթել. երբեմն «Եվրատեսիլը» գործում է որպես երաժշտական «խթան», որը կարող է քիչ հայտնի կատարողին վերածել գլոբալ բրենդի։

Հայաստանի համար այս պատմությունն այսօր առանձնահատուկ արդիական է։ Վերջին տարիներին հենց հայ մասնակից Ռոզա Լինին հաջողվեց անել այն, ինչ մրցույթի պատմության ընթացքում քչերին է հաջողվել․ առանց հաղթելու «Եվրատեսիլում»՝ իր երգը վերածել համաշխարհային վիրուսային հիթի։ Նրա Snap երգը դարձավ մրցույթի պատմության ամենահաջողված երգերից մեկը, իսկ երգչուհին՝ վերջին տարիների առաջին հայ արտիստներից է, ում իսկապես հաջողվեց դուրս գալ համաշխարհային երաժշտական շուկա։

«Նովոստի-Արմենիա»-ն ներկայացնում է արտիստների, որոնց համար «Եվրատեսիլը» դարձավ ոչ թե պարզապես մրցույթ, այլ համաշխարհային կարիերայի մեկնարկային կետ։

Խուլիո Իգլեսիաս (Իսպանիա, 1970)

Համաշխարհային երաժշտության ամենավաճառվող իսպանալեզու արտիստ Խուլիո Իգլեսիասի ուղին նույնպես սկիզբ է առել «Եվրատեսիլից»: Իր «Gwendolyne» երգով նա զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, ինչի շնորհիվ երիտասարդ երգիչը ձեռք բերեց միջազգային ճանաչում: «Եվրատեսիլից» հետո Իգլեսիասն արժանացավ Գինեսի ռեկորդների գրքի հատուկ մրցանակին՝ որպես ամենաշատ լեզուներով երգած և ամենավաճառվող իսպանալեզու արտիստ (ավելի քան 300 միլիոն օրինակ)։ Նրա միջազգային հաջողությունն ամրապնդվեց «1100 Bel Air Place» ալբոմով, որը միայն ԱՄՆ-ում վաճառվեց 4 միլիոն օրինակով։

ABBA (Շվեդիա, 1974)

Շվեդական լեգենդար ABBA քառյակի համաշխարհային վերելքը սկսվեց հենց Եվրատեսիլից։ «Waterloo»-ն դարձավ առաջին եվրատեսիլյան երգը, որը գլխավորեց Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթը և հայտնվեց ամերիկյան Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում։ Հաջողությունն այնքան մեծ էր, որ խումբը դարձավ Շվեդիայի ամենաշատ եկամուտ ապահովող կառույցներից մեկը՝ շահույթով մրցելով անգամ Volvo ընկերության հետ։Խմբի ամենավաճառված նախագիծը դարձավ «ABBA Gold: Greatest Hits» հավաքածուն, որն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 32 միլիոն օրինակով։ Իսկ նրանց երգերի հիման վրա ստեղծված «Mamma Mia!» մյուզիքլն ու ֆիլմաշարը հետագայում գրանցեցին ավելի քան 4 միլիարդ դոլարի եկամուտ։

Լարա Ֆաբիան (Լյուքսեմբուրգ, 1988)

Լարա Ֆաբիանի միջազգային կարիերան թափ առավ հենց «Եվրատեսիլից», որտեղ նա ներկայացնում էր Լյուքսեմբուրգը «Croire» երգով և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը (այդ տարի նրա մրցակիցը Սելին Դիոնն էր): Մրցույթից հետո Ֆաբիանը դարձավ ֆրանսալեզու երաժշտության խորհրդանիշն այնպիսի գլուխգործոցներով, ինչպիսիք են «Je t'aime»-ը և «Adagio»-ն, որոնք ցուցադրեցին նրա եզակի՝ 4 օկտավա ընդգրկող ձայնային դիապազոնը: Հետաքրքիր է, որ Լարան ունի բազմալեզու երգացանկ և կարողանում է երգել 7 լեզվով։

Սելին Դիոն (Շվեյցարիա, 1988)

Քչերը գիտեն, որ աշխարհահռչակ կանադացի երգչուհի Սելին Դիոնն իր միջազգային ճանաչումը ձեռք է բերել «Եվրատեսիլի» շնորհիվ՝ ներկայացնելով Շվեյցարիան։

Նրա «Ne partez pas sans moi» կատարումը հաղթանակ բերեց ընդամենը 1 միավորի տարբերությամբ։ Հենց այս հաղթանակից հետո սկսվեց նրա տպավորիչ վերելքը դեպի անգլալեզու շուկա։ Երգչուհին թողարկեց իր առաջին անգլալեզու «Unison» ալբոմը և ձայնագրեց «Beauty and the Beast» ու «My Heart Will Go On» օսկարակիր հիթերը։ Այս հաջողությունները նրան բերեցին 5 «Գրեմմի» և դարձրին բոլոր ժամանակների ամենավաճառվող երգչուհիներից մեկը։

Կոնչիտա Վուրստ (Ավստրիա, 2014)

Կոնչիտա Վուրստը դարձավ «Եվրատեսիլի» պատմության ամենաաղմկահարույց և հիշվող հաղթողներից մեկը՝ հանդես գալով «մորուքավոր կնոջ» կերպարով, որը կոտրեց բոլոր կարծրատիպերը: Նրա հզոր «Rise Like a Phoenix» դրամատիկ բալլադը ոչ միայն բացառիկ հաղթանակ բերեց Ավստրիային, այլև դարձավ հանդուրժողականության և անհատական ազատության համաշխարհային օրհներգ: Մրցույթից հետո Կոնչիտան
ելույթ ունեցավ ՄԱԿ-ի միջոցառումներում։ Նա որպես մոդել մասնակցեց Ժան-Պոլ Գոտյեի ցուցադրությանը և նկարահանվեց Կարլ Լագերֆելդի ֆոտոշարքերում։ Նրա դեբյուտային ալբոմն Ավստրիայում ստացավ պլատինե կարգավիճակ, իսկ երաժշտական նվաճումներն ամրապնդվեցին Amadeus Austrian Music Awards-ի միանգամից երեք մրցանակով, այդ թվում՝ «Տարվա արտիստ» տիտղոսով։

Ռոզա Լին (Հայաստան, 2022)

Ռոզա Լինն ապացուցեց, որ «Եվրատեսիլում» հաղթելու համար պարտադիր չէ առաջին տեղը զբաղեցնել։ Զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը՝ վանաձորցի երգչուհին ձեռք բերեց ավելի մեծ փառք, քան մրցույթի հաղթողների մեծ մասը: Նրա «Snap» երգը մրցույթից հետո դարձավ համաշխարհային վիրուսային հիթ և գրանցեց ռեկորդային ցուցանիշներ Spotify-ում՝ դառնալով «Եվրատեսիլի» բոլոր ժամանակների ամենալսված 1956-ին Շվեյցարիայի Լուգանո քաղաքում Եվրոպական հեռարձակողների միության կողմից հիմնադրված երգի մրցույթը՝ «Եվրատեսիլը», դարձավ նոր տաղանդների բացահայտման գլխավոր հարթակներից մեկը։