Լույս աշխարհ է եկել Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան (ՎԻԴԵՈ)
13.05.2026,
15:15
Դերասանուհին հրապարակել է տեսանյութ ծննդաբերության ընթացքից․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դերասնուհի և երգչուհի Լիլի Մորտոն մայրիկ է դարձել։ Այս մասին նա հայտնել է Instagram-յան իր էջում՝ հրապարակելով տեսանյութ։
Դերասանուհին հրապարակել է տեսանյութ ծննդաբերության ընթացքից։ Կադրերից երևում է, որ դերասանուհու ամուսինը նույնպես ներկա է եղել ծննդաբերությանը։
Փոքրիկը լույս աշխարհ է եկել մայիսի 9-ին Լոս Անջելեսում, նրան անվանակոչել են Ավրորա։
Նշենք, որ Լիլի Մորտոն հանրությանը հայտնի դարձավ «Women’s Club» հումորային նախագծից՝ իր վառ և համարձակ կերպարներով։ Վերջին տարիներին նա նաև ներկայանում է որպես երգչուհի և արդեն թողարկել է 10-ից ավելի տեսահոլովակ։

