Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ նվաճել է Սերբիայի գավաթը
14.05.2026,
15:28
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանը դարձել է Սերբիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանը դարձել է Սերբիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող, հայտնում է «Արմենպրես»-ը։
Գավաթի խաղարկության եզրափակչում «Ցրվենա Զվեզդան» մրցել է «Վոյվոդինա»-ի հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որի ժամանակ գոլեր չեն արձանագրվել։
Սերբիայի գավաթակիրը որոշվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ, որտեղ առավել դիպուկ էին «Ցրվենա Զվեզդա»-ի ֆուտբոլիստները`3:2:
«Ցրվենա Զվեզդա»-ն դարձել է Սերբիայի գավաթակիր, իսկ օրեր առաջ նաև նվաճել էր երկրի չեմպիոնի տիտղոսը:

