Ինչպե՞ս և ո՞ր երկրներից այսօր հնարավոր կլինի քվեարկել Հայաստանի պատվիրակ Սիմոնի օգտին «Եվրատեսիլ 2026»-ի կիսաեզրափակչում
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/. «Հայաստանը Եվրատեսիլում» պաշտոնական էջը տեղեկացնում է, թե ինչպես և որ երկրներից կարելի է այսօր՝ մայիսի 14-ին քվեարկել Հայաստանի օգտին։
«SIMÓN-ը ելույթ կունենա 6-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 14-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին): Քվեարկելու համար հարկավոր է 06 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:
Ուշադրություն՝ քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Վիեննայում կայանալիք մրցույթում Սիմոնը կներկայանա «Paloma Rumba» երգով։ Եզրափակիչը նախատեսված է մայիսի 16–ին։

