Երևանում կանխվել է ինքնասպանության փորձ. տուժողը հայտնել է տաքսու վարորդի կողմից բռնության ենթարկվելու մասին

14.05.2026, 17:19
Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել
Երևանում կանխվել է ինքնասպանության փորձ. տուժողը հայտնել է տաքսու վարորդի կողմից բռնության ենթարկվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Մայիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շենքերից մեկի տանիքից մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է կայքը, օպերատիվորեն նշված վայր է մկենել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը։


Կայքի տեղեկություններով  տուժողը ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 2-ին ժամը 16։00-ի սահմաններում Սևանա լճի ափամերձ տարածքում որպես «Յանդեքս տաքսի» ծառայություն պատվիրած «Toyota» մակնիշի ավտոմեքենայի սրահում նշված ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Ա․ Բ․-ն իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որից հետո ինքը փախել է և վերադարձել իր բնակության հասցե, որտեղ մայիսի 3-ին ժամը 04։30-ի սահմաններում նշված արարքի պատճառով ցանկացել և տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ա․ Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։