Ողբերգական ավտովթար՝ Երևանում. «Կամազ»-ը բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը տեղում մահացել է

13.05.2026, 16:03
Սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ «Կամազ»–ի վարորդը տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. «Կամազ»-ը բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14:40-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բնակչի տան մեջ։

Վթարի հետևանքով վարորդը, ով արգելափակվել է ավտոմեքենայում, տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քիչ առաջ պարեկները պարզել են, որ մինչև նշված տան մեջ մխրճվելը «Կամազ»-ը այս վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա բախվել է «Jeep» և «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, «Kia»-ն էլ բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, «Կամազ»-ն այդ վիճակով առաջ է ընթացել ու մխրճվել բնակչի տան մեջ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։