Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք
14.05.2026,
18:23
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/. Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք։
Այս մասին «Նովոստի Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք», - նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ԶԼՄ-ների` ձերբակալվածներից մեկը անգլերենի ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանն է:

