Փաշինյանը բացառել է Հայաստանի և Ռուսաստանի միջև էսկալացիան
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միկջև էսկալացիա չի լինելու։
Ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը մեղադրեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածություն ստեղծելու փորձերի մեջ։
«Նրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև էսկալացիա, վիճաբանություն լինի։ Չի լինելու այդ վիճաբանությունը, մենք չենք վիճելու Ռուսաստանի հետ, որովհետև, նախ, Ռուսաստանի հետ վիճելը մեր մասշտաբը չէ. մենք փոքր, համեստ երկիր ենք։Մյուս կողմից էլ մենք ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ ենք», - ասաց Փաշինյանը։

