«Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել իր ուղեծիր»․ Լավրով
15.05.2026,
15:37
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները ձգտում են Հայաստանին ներքաշել իրենց ուղեծիր
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները ձգտում են Հայաստանին ներքաշել իրենց ուղեծիր։
«Արևմուտքը փորձում է Հայաստանին, ԱՊՀ մի քանի այլ անդամների հետևից, ենթարկեցնել իրեն, խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի իր գործընկերների հետ», — ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ դրա հետ կապված հարցերը կարող են քննարկվել Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։
«ԵԱՏՄ անդամ երկրները կկարողանան մայիսին Աստանայում կայանալիք միավորման գագաթնաժողովում քննարկել Հայաստանին Արևմուտքի ուղեծիր ներքաշելու փորձերի հետ կապված հարցերը», — հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

