Հայց՝ 6 մլն դրամի պահանջով․ Փաշինյանը Սամվել Կարապետյանին դատի է տվել «հալյուցինացիա առաջացնող սնկերի» մասին խոսքերի համար

15.05.2026, 14:13
Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սամվել Կարապետյանի վերջինիս՝ հալյուցինացիա առաջացնող սնկերի մասին արտահայտության համար
Հայց՝ 6 մլն դրամի պահանջով․ Փաշինյանը Սամվել Կարապետյանին դատի է տվել    «հալյուցինացիա առաջացնող սնկերի» մասին խոսքերի համար

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ուժեղ Հայաստան» -ի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերջինիս՝ հալյուցինացիա առաջացնող սնկերի մասին արտահայտության համար։ Այս մասին նշվում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։

Փաշինյանը պահանջել է հրապարակային հերքում և 6 միլիոն դրամ` որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ասուլիսի ժամանակ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ և ԱԺ ամբիոն բարձրանալուց առաջ «անպայման օգտագործում է հալյուցինացիա առաջացնող սնկեր, և ինչ երազ տեսնում է, երազում է, կարող է ամբիոնից «դուրս տալ»»։

Նույն օրը Փաշինյանն անդրադարձել է Կարապետյանի այդ հայտարարությանը և հայտնել, որ դատի է տալու նրան։