Տղամարդն, օգտվելով անչափահասի՝ տանը միայնակ գտնվելու հանգամանքից, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն այցելելով անչափահասի բնակության վայր և օգտվելով նրա՝ տանը միայնակ գտնվելու հանգամանքից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Մ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):
Վերջինս կալանավորվել է:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

