Գյումրիում սուր աղիքային վարակի դեպքեր են գրանցվել․ 15 երեխա հոսպիտալացվել է

15.05.2026, 10:17
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր
Գյումրիում սուր աղիքային վարակի դեպքեր են գրանցվել․ 15 երեխա հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: 

«Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ 

Կենտրոնից հայտնում են, որ խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ 

«Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են: Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների ավարտից հետո», – նշվում է հաղորդագրության մեջ։