Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը չանցավ «Եվրատեսիլ 2026»–ի եզրափակիչ
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը «Եվրատեսիլ 2026»–ում ներկայացնող Սիմոնը չանցավ մրցույթի եզրափակիչ։
Նա հանդես եկավ 6-րդ համարի ներքո անգլերեն «Paloma Rumba» երգով: Վիեննայի Wiener Stadthalle արենայում դինամիկ շոուն ուղեկցվեց լուսային հատուկ էֆեկտներով:
Եզրափակիչ դուրս եկան Բուլղարիայի, Ուկրաինայի, Նորվեգիայի, Ավստրալիայի, Ռումինիայի, Մալթայի, Կիպրոսի, Ալբանիայի, Դանիայի, Չեխիայի ներկայացուցիչները։
Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին: Դրանում կմասնակցեն նաև առաջին կիսաեզրափակչի 10 հաղթողները՝ Բելգիայի, Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Իսրայելի, Լիտվայի, Մոլդովայի, Լեհաստանի, Սերբիայի, Շվեդիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները (որպես մրցույթի կազմակերպչի՝ Եվրոպական հեռարձակողների միության խոշորագույն դոնորներ) և նախորդ մրցույթի հաղթող երկրի՝ Ավստրիայի ներկայացուցիչը:

