Երևանի կենտրոնում երթևեկը ժամանակավորապես կսահմանափակվի
15.05.2026,
11:40
Երևանի կենտրոնի որոշ փողոցներում երթևեկը ժամանակավորապես կսահմանափակվի
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Մայիսի 15-ին՝ ժամը 22․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց), կեսգիշերից սկսած (ժամը 24․00-ից), երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում, մայիսի 16-ին՝ ժամը 16․00-ից սկսած, ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ։

