Երևանում Mazda–ի 29–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել բակում խաղացող 12–ամյա երեխային
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մայիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Գ․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա Ժ․ Դ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը երեխային հետազոտման նպատակով տեղափոխել է «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

