Հայաստանի պատվիրակ Սիմոնը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2026»–ի կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)

14.05.2026, 23:49
Սիմոնը քիչ առաջ փայլուն ելույթ ունեցավ Վիեննայում անցկացվող «Եվրատեսիլ-2026» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում․ ՎԻԴԵՈ
Հայաստանի պատվիրակ Սիմոնը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2026»–ի կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սիմոնը քիչ առաջ փայլուն ելույթ ունեցավ Վիեննայում անցկացվող «Եվրատեսիլ-2026» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում:

Նա հանդես եկավ 6-րդ համարի ներքո անգլերեն «Paloma Rumba» երգով: Wiener Stadthalle արենայում դինամիկ շոուն ուղեկցվել է լուսային հատուկ էֆեկտներով:

Մայիսի 12-ին կայացած «Եվրատեսիլ-2026»-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են անցել 10 երկրների ներկայացուցիչներ՝ Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան և Լեհաստանը: Երկրորդ կիսաեզրափակչում նույնպես կընտրվի 10 մասնակից:

Եզրափակիչը կկայանա մայիսի 16–ին։