Քոչարյանն ու Փաշինյանը հանդես են եկել փոխադարձ վիրավորանքներով
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին դիմել է «համբալ» բառով։
Քոչարյանն, անդրադառնալով հայկական ինքնության թեմային և վարչապետի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու քննադատությանը, նշել է. «Այ, համբալ, ի՞նչ ունես դրա հետ։ Ի՞նչն է քեզ ստիպում, խի՞ ես ցավացնում քո քայլերով ամբողջ մի ժողովրդի։ Ի՞նչ ես ուզում ապացուցել, ո՞ւմ համար։ Ես փորձում եմ այդ տրամաբանական շղթան կառուցել»։
Ուշ երեկոյան Փաշինյանը հրապարակել է «բաց ուղերձ»՝ ուղղված Քոչարանին, որում նրան անվանել է «համբալ»։
«Հայաստանում թե՛ «Ռոբերտ» անունն առանձին վերցրած, թե՛ «Քոչարյան» ազգանունն առանձին վերցրած շատ հարգված են, բայց երբ դրանք միանում են իրար, բառադարձվում են ու դառնում են «համբալ»», - հայտարարել է վարչապետը։

