«Թումո»–ի այգում, բաց երկնքի տակ, բալետային երեկոները վերադառնում են․ սպասվում է պրեմիերա (ՎԻԴԵՈ)

15.05.2026, 13:14
«Թումո»–ի այգում, բաց երկնքի տակ, բալետային երեկոները վերադառնում են․ ՎԻԴԵՈ
 «Թումո»–ի այգում, բաց երկնքի տակ, բալետային երեկոները վերադառնում են․ սպասվում է պրեմիերա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի բալետային փառատոնը վերադառնում է։

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 2-ից 6-ը 4-րդ անգամ կիրականացվի երևանյան բալետային միջազգային փառատոնը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։ 

Հունիսի 2-ին և 3-ին անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ կներկայացվի Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված «Թամար» բալետի պրեմիերան: 

Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի արդեն մեծ ճանաչում գտած և սիրված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան: 

Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին: Վայրը՝ Թումանյանի անվան զբոսայգի:

Մուտքն ազատ է: