Ակտիվ կոնտենտի դարաշրջան. «Նովոստի-Արմենիա»-ն ավելացրել է ինտելեկտուալ գրավչություն և գործարկել է ԽԱՂԵՐ նոր բաժինը

15.05.2026, 16:41
«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքում  գործարկվել է նոր թվային բաժին՝ ԽԱՂԵՐ։ Նոր նախագիծը միավորում է տարբեր ժանրերի հանրահայտ խաղեր և ուղղված է օգտատերերի ծառայությունների ընդլայնմանն ու լսարանի ներգրավվածության բարձրացմանը
Ակտիվ կոնտենտի դարաշրջան. «Նովոստի-Արմենիա»-ն ավելացրել է ինտելեկտուալ գրավչություն և գործարկել է ԽԱՂԵՐ նոր բաժինը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալության կայքում (Newsarmenia.am) գործարկվել է նոր թվային բաժին՝ ԽԱՂԵՐ։ Նոր նախագիծը միավորում է տարբեր ժանրերի հանրահայտ խաղեր և ուղղված է օգտատերերի ծառայությունների ընդլայնմանն ու լսարանի ներգրավվածության բարձրացմանը

Ինչպես նշել է «Նովոստի-Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Գալինա Դավիդյանը, նոր բաժնի գործարկումը հրատարակության թվային էկոհամակարգի զարգացման ռազմավարության մի մասն է։

«Ժամանակակից մեդիան արդեն միայն լուրեր չեն՝ դասական հասկացողությամբ։ Լսարանն ակնկալում է հարմարավետ ծառայություններ, ինտերակտիվություն և օգտատիրոջ լրացուցիչ փորձ։ ԽԱՂԵՐ բաժինը ևս մեկ քայլ է Newsarmenia.am-ի՝ որպես ժամանակակից մեդիահարթակի զարգացման գործում, որն ընթերցողներին առաջարկում է ոչ միայն որակյալ կոնտենտ, այլև թվային փոխգործակցության նոր ձևաչափեր»,- ասել է Դավիդյանը։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հատուկ նախագծերի բաժնի ղեկավար Աշխեն Սամվելյանի խոսքով՝ «Նովոստի-Արմենիա»-ում խաղային հարթակի գործարկումն ավելին է , քան պարզապես միայն նոր բաժին․ դա մի տիրույթի ստեղծում է, որտեղ տեղեկատվությունն աշխուժանում է։

«Մենք մուտք ենք գործել ակտիվ բովանդակության դարաշրջան, որտեղ ինտելեկտը դարձել է գլխավոր կապիտալը, իսկ ուշադրությունը՝ ամենաթանկ արժույթը։ Մենք գործակալության բազմամյա փորձագիտական փորձը փաթեթավորել ենք բացառիկ մեխանիզմների մեջ, որոնք աննախադեպ են Հայաստանի մեդիաշուկայում։ Սա փոխգործակցության նոր ստանդարտ է. այժմ յուրաքանչյուր տեղեկատվական առիթ ոչ միայն պարզապես ընթերցվում է, այլև լիարժեքորեն ապրումակցվում՝ սովորական մեդիա ձևաչափերը վերածելով խորը, ներգրավող և ինտելեկտուալ գրավչության»,- ասել է Սամվելյանը։

Հարթակը նաև լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար հատուկ գործընկերային նախագծերի, բրենդավորված ինտեգրումների և ինտերակտիվ գովազդային ձևաչափերի իրականացման համար։ Նոր բաժինը կարող է օգտագործվել որպես հարթակ digital-արշավների, ներգրավող մեխանիզմների և լսարանի հետ բրենդերի ոչ ստանդարտ փոխգործակցության համար։

Գործակալության մասին

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը (newsarmenia.am) մեդիաշուկայում գործում է 2005 թվականից։ Այն հայաստանյան տեղեկատվական դաշտի առաջատարներից մեկն է։ Լրատվամիջոցը կայուն կերպով առաջատար դիրքեր է զբաղեցնում երկրի ամենից շատ մեջբերվող ԶԼՄ-ների շարքում, իսկ կայքը տարեկան ապահովում է ավելի քան 10 միլիոն դիտում։