Չորս կգ թմրամիջոց է հայտնաբերվել 18–ամյա և 20–ամյա երիտասարդների մոտ (ՎԻԴԵՈ)

19.05.2026, 18:11
Երկու երիտասարդի մոտ 4 կգ թմրանյութ է հայտնաբերվե․ ՎԻԴԵՈ
Չորս կգ թմրամիջոց է հայտնաբերվել 18–ամյա և 20–ամյա երիտասարդների մոտ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Քրեական ոստիկաններն ու պարեկները 18-ամյա և 20–ամյա երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Մայիսի 18-ին Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերվել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 18-ամյա և Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 20-ամյա երկու երիտասարդ ։

«20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված», - նշված է հաղորդագրության մեջ։

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Կատարվում է նախաքննություն։