Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Mercedes Maybach-ն ու Hongqi-ն, 5 մարդ հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների հատման վայրում՝ Դավիթ Անհաղթի զբոսայգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Գ.-ի վարած «Mercedes Maybach» և Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Արայիկ Մ.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 մարդ հոսպիտալացվել է։
Բախման հետևանքով «Maybach»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Սուրեն Դ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վիրավորների ինքնությունը։
Կայքի հաղորդմամբ, պարեկներն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ «Mercedes Maybach»-ի վարորդը եղել է այլ անձ, սակայն վարորդ ներկայացել է Արմեն Գ.-ն։ Այդ տեղեկությունը պարվզում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

