Այսօր ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
16.05.2026,
11:33
Երևանի կենտրոնի որոշ հասցեներում ջուր չի լինի
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի կենտրոնի որոշ հասցեներում ջուր չի լինի։
«Վեոլիա Ջուր¬» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 16-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Մաշտոցի Պող. 19-33 շենքերի, Ղազար Փարպեցու 10-28 շենքերի, Թումանյանի 27-39 շենքերի, Տերյանի 3 շենքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

