Ինը մեդալ՝ Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում, Վահե Հովեյանն՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն, բաց երկնքի տակ բալետային երեկոներ «Թումո»–ի այգում․ շաբաթվա լավ լուրերը

16.05.2026, 11:42
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (մայիսի 11–ից մայիսի 15) լավ լուրերի ընտրանին
Ինը մեդալ՝ Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում, Վահե Հովեյանն՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն, բաց երկնքի տակ բալետային երեկոներ «Թումո»–ի այգում․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (մայիսի 11–ից մայիսի 15) լավ լուրերի ընտրանին։

Այսպես․

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նվաճել է «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարի արծաթե մեդալ։

Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում։

Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող։

Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Ռուսաստանում կայացած հուշամրցաշարում։

«Թումո»–ի այգում, բաց երկնքի տակ, բալետային երեկոները վերադառնում են․ սպասվում է պրեմիերա։

Սարգիս Ստեփանյանը 6-րդ անգամ դարձել է պարաբազկամարտի Եվրոպայի չեմպիոն։