Առանց քննության․ Փաշինյանն առաջարկել է պարզեցնել վարորդական իրավունքի վերականգնման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է փոխել վարորդական իրավունքի վերականգնման մեխանիզմն այն քաղաքացիների համար, ովքեր զրկված են այդ իրավունքից։
«Երկարատեւ քննարկումներից հետո վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետևյալը։ Վարորդական իրավունքից զրկված անձինք զրկվելուց 1 տարի անց կարող են առանց քննության վերականգնել իրենց իրավունքը՝ վճարելով համապատասխան տուրք», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։
Նա նշել է, որ վերականգնումից հետո սահմանվում է մեկամյա փորձաշրջան։ Այդ մեկ տարվա համար վարորդին տրվելու է 6 բալ:
«Եթե այդ մեկ տարվա ընթացքում վարորդը չի սպառում այդ վեց բալը կամ չի զրկվում վարորդական իրավունքից, ապա հաջորդ տարի կրկին ստանում է 13 բալ, իսկ եթե սպառում է 6 բալը կամ զրկվում է, ապա 1 տարի չի կարող վարել և իրավունքը կարող է վերականգնել միայն քննությունների միջոցով: Սիրելի՛ քաղաքացիներ,
շուտով իմ այս էջում այս հարցով կտեղադրվի հարցում։ Խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը՝ «կողմ» կամ «դեմ» քվեարկությամբ։ Քվեարկությունը կտեւի 48 ժամ», – նշել է Փաշինյանը։

