Կալիֆոռնիայում տասնյակ հազարավոր մարդկանց տարհանման հրաման է տրվել անտառային հրդեհների պատճառով

19.05.2026, 15:29
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է ավիացիա
Կալիֆոռնիայում տասնյակ հազարավոր մարդկանց տարհանման հրաման է տրվել  անտառային հրդեհների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի տասնյակ հազարավոր բնակիչների տարհանման հրաման է տրվել տարածաշրջանն ընդգրկող հզոր անտառային հրդեհների պատճառով, հայտնում է ТАСС-ը` հղում անելով NBC News-ին։

Մասնավորապես, վտանգը սպառնում է Լոս Անջելեսից 50 կմ հեռավորության վրա գտնվող Սիմի Վելլի և Սանտա Սուսանա քաղաքների բնակիչներին։ Նահանգի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ կրակից վնասվել է առնվազն մեկ բնակելի տուն։ Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել։

 Հրդեհի ամենախոշոր մակերեսը գնահատվում է գրեթե 6 հազար հեկտար։ Մարման աշխատանքներում ներգրավված է ավիացիա։ Կրակի տարածմանը նպաստում են ուժեղ քամին և շոգ եղանակը։