Երևանի Իսակովի պողոտայում BMW–ն մխրճվել է ուղևորատար ավտոբուսի մեջ, կան վիրավորներ

19.05.2026, 19:35
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ BMW–ն մխրճվել է ուղևորատար ավտոբուսի մեջ
Երևանի Իսակովի պողոտայում BMW–ն մխրճվել է ուղևորատար ավտոբուսի մեջ, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում՝ ավտոկայանի դիմաց, բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված թիվ 61 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսին։

Վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։