«ՀԷՑ»-ը հայտնել է Հրազդանում և Աբովյանում բարձրավոլտ օդային գծերի վնասման մասին

21.05.2026, 12:25
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը
«ՀԷՑ»-ը հայտնել է Հրազդանում և Աբովյանում բարձրավոլտ օդային գծերի վնասման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը։
Այս մասին հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը։

Նշվում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով 1 ժամ տևողությամբ կհոսանքազրկվի Բալահովիտ 110/35/10 կՎ ենթակայանը՝ հոսանքազրկելով Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրը և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» հեռահաղորդակցական ընկերությունը։