Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին

21.05.2026, 11:01
Վթարի հետևանքով 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է
Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․Երեկ՝ մայիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 243 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի 60-ամյա և 56-ամյա բնակիչների 2 «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։