Հնարավոր է նաև կարկուտ․ ՀՀ տարածքում այս շաբաթ կպահպանվի անձրևային եղանակը
21.05.2026,
09:53
Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում մայիսի 21-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում մայիսի 21-25-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 21-ի ցերեկը նույնքան կնվազի։

