«Վեոլիա ջուր»-ը չեղարկել է Կոտայքի մարզի վթարային ջրանջատումը

20.05.2026, 18:11
«Վեոլիա ջուր»-ը չեղարկել է Կոտայքի մարզի վթարային ջրանջատումը
«Վեոլիա ջուր»-ը չեղարկել է Կոտայքի մարզի վթարային ջրանջատումը

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Չեղարկվում է Կոտայքի մարզի վթարային ջրանջատումը։ Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր»-ը։

«Տեղեկացնում ենք, որ մայիսի 21/22-ին Կոտայքի մարզում հայտարարված վթարային ջրանջատումը չեղարկվում է:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ մայիսի 21/22-ին վթարային ջրանջատում էնախատեսվում Կոտայքի մարզում։

Մասնավորապես, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 10:00-ն պետք է դադարեցվեր Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վերին Աղբյուրակ թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Կարենիս, Նոր Գյուղ, Քաղսի գյուղերի, Արզնի գյուղի 11,12,13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային 1,2 փողոցների ջրամատակարարումը: